ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի զինված ուժերի և ռուսական ռազմակայանի զինծառայողները հոկտեմբերի 7-ին «Ալագյազ» բարձր լեռնային զորավարժարանում անցկացնում են մարտավարական զորավարժություններ` մարտական հրաձգության փուլով, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զորավարժությունները տեղի են ունենում զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ղեկավարությամբ։
Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մեջ մտնող 102-րդ ռազմակայանը Գյումրիում է տեղակայվել 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: