00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական «Սոկոլն» ու հայկական «Օրյոլը» խոցեցին երևակայական թշնամուն

© Sputnik / Asatur YesayantsСовместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА
Совместные батальонные тактические учения военнослужащих российской военной базы ЮВО и военнослужащих ВС МО РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական զինված ուժերի ստորաբաժանումները ռուսական 102-րդ ռազմակայանի հետ համատեղ Հայաստանի Ալագյազ զորավարժարանում պայմանական ագրեսորին ոչնչացնելու զորավարժություններ անցկացրին։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Զորավարժությունները մեկնարկեցին երկու երկրի ստորաբաժանումների պատրաստվածության մասին զեկույցով։ Ստորաբաժանումների համատեղ գործողությունների ընթացքում հրամաններ էր տալիս Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման ղեկավարը։

«Ես «Սոկոլն եմ», պատրաստ եմ մարտի», — ռացիայից հնչեց ռուս զինվորականի ձայնը։ «Ես «Արյոլն եմ», պատրաստ եմ մարտական հրաձգության», — ի պատասխան հնչեց հայկական ակցենտով ձայնը, ինչը ժպիտ բերեց հրամանատարային կետում նստած զինծառայողների դեմքին։

Զորավարժությունների առաջին փուլում սահմանապահների և երկու երկրների հատուկ նշանակության զորքերի ուժերով կասեցվեց հակառակորդի զինված խմբավորման սադրանքի փորձն ու պետական սահմանին ուղղված դիվերսիան։ Այդ գործողությունը պետք է հայ-ռուսական համատեղ ստորաբաժանումներին շեղեր հակառակորդի հարձակման հիմնական ուղղությունից։

© Sputnik / Asatur YesayantsՀայկական զինված ուժերի ստորաբաժանումների և ռուսական 102-րդ ռազմակայանի համատեղ զորավարժությունները
Հայկական զինված ուժերի ստորաբաժանումների և ռուսական 102-րդ ռազմակայանի համատեղ զորավարժությունները - Sputnik Արմենիա
1/4
Հայկական զինված ուժերի ստորաբաժանումների և ռուսական 102-րդ ռազմակայանի համատեղ զորավարժությունները

2/4

3/4

4/4

Երկրորդ փուլում գործի անցավ ավիացիան, որին հետևեցին հրետանին, տանկերն ու մյուս զրահատեխնիկան։ Հայ և ռուս զինծառայողների հղկված և պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կարճ, բայց բավական դիտարժան մարտից հետո պայմանական հակառակորդը տապալվեց ու հետ շպրտվեց։

Երկու կողմն էլ զորավարժությունների ընթացքում գործի դրեց ՄԻԳ-29 կործանիչներ, Մի-24 և Մի-8 ուղղաթիռներ, տանկեր, հետևակի մարտական մեքենաներ (ՀՄՄ), ԲՏՌ և այլ զրահատեխնիկա, նռնականետեր, Դ-30 հաուբիցներ, «Գրադ» համակարգեր, ինքնագնաց հրետանային կայանք, ինչպես նաև հեծելազորի տարբեր ստորաբաժանումներ (շուրջ 1.5 հազար մարդ)։ Զորավարժությունները ղեկավարում էր Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը։ Նա բարձր գնահատեց զորքերի գործակցության մակարդակը և զորավարժությունների արդյունքները։

Совместные учения Коллективных сил оперативного реагирования ОДКБ Взаимодействие-2015 - Sputnik Արմենիա
Հայ զինվորականները մասնակցում են ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժությանը

«Այս զորավարժություններն անցկացվում էին Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում, քանի որ այդ տոնը պետք է նշվի ինչպես շքերթների, այնպես էլ մարտական զորավարժությունների ժամանակ», —լրագրողներին ասաց Մակարյանը։

Հայկական և ռուսական զորքերի համակարգումը դրական գնահատեց նաև 102-րդ ռուսական ռազմակայանի հրամանատարի պաշտոնակատար գնդապետ Ալեքսեյ Նաումենկոն։ Նրա խոսքով` զորավարժություններին մասնակցող անձնակազմը մարտական գործողությունների ժամանակ հմուտ և վստահ գործեց։

«Լեզվական խոչընդոտը հաղթահարված է, հրամանատարները ճանաչում են միմյանց և մարտի դաշտում սատարում իրար», — ասաց Նաումենկոն։

Զորավարժություններին ներկա էր նաև Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ զորավարժություններն անցան «հավեսով», ու երկու երկրների զորքերը գործեցին հստակ, ծրագրին համապատասխան։

«Մեր տեսածն անչափ տպավորիչ էր։ Տպավորիչ էին թե՛ անձնակազմի համակարգված գործողությունները, թե հզոր տեխնիկան։ Կարծում եմ` դաշնակիցների դեպքում միշտ պետք է այդպես լինի», — ասաց Վոլինկինը։

Զորավարժություններն անցկացվեցին երկու երկրի պաշտպանության նախարարների պայմանավորվածությունների շրջանակում։ Նպատակն էր մարտական պայմաններում ստուգել Հայաստանի և Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման դեմ ծառացած պահանջների կատարման կարողությունը։

Լրահոս
0