ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարության փոփոխությունից ԲՀԿ-ն մեծ ակնկալիքների չունի, որովհետև քաղաքական մեծամասնությունը չի փոխվել։
«Կառավարությունը փոխվի-չփոխվի, քաղաքական մեծամասնությունը չի փոխվել, ուստի մեծ փոփոխություններ չեն լինի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Միքայել Մելքումյանը։
Անդրադառնալով հաջորդ տարվա պետական բյուջեին` պատգամավորը նշեց, որ դրանում պակասուրդը վտանգավոր աստիճանի է։
«Աճը կա, կայունությունը կա, բայց վիճակը չի փոխվում։ Երբ ինձ հարցնում են, թե ինչ կարող է անել այս կառավարությունը, ես չեմ կարողանում պատասխանել, որովհետև ես չգիտեմ, թե Կարեն Կարապետյանը նախագահի հետ ինչ է պայմանավորվել, ինչ է նրան թույլատրված»,- նշեց Մելքումյանը։