00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գրին քարտի» հայտերն արդեն ընդունվում են

© vergeФлаг США
Флаг США - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ պետդեպն սկսում է 2018թ համար «գրին քարտի» հայտերի ներկայացման մեկնարկը։

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ մեկնարկել է 2018թ. շնորհվելիք ներգաղթային վիզաների խաղարկային ծրագրով կամ «գրին քարտի» խաղարկության մասնակցության հայտերի ներկայացումը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ հայտերի ընդունման ժամկետն է` 2016թ. հոկտեմբերի 4-ից, արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 12:00-ից (Գրիվնիչ — 4) մինչև 2016թ. նոյեմբերի 7-ը, արևելյան ստանդարտ ժամանակով ժամը 12:00 (Գրիվնիչ — 5): Մասնակցության հայտը լրացվում է առցանց www.dvlottery.state.gov կայքում վերը նշված ժամկետներում: Թղթային հայտեր չեն ընդունվում: Գրանցումը խորհուրդ չի տրվում թողնել վերջին շաբաթվան, քանի որ այդ օրերին մեծ պահանջարկի հետևանքով կայքի աշխատանքը կարող է դանդաղել: 2016թ. նոյեմբերի 7-ից հետո հայտերի ընդունումը դադարեցվում է:

Դեսպանությունից հիշեցնում են, որ խաղարկությանը մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում, մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում համակարգն ավտոմատ չեղարկում է բոլոր հայտերը, իսկ հայտի ներկայացումն հաստատող էջը և այնտեղ նշված եզակի համարանիշը պետք է անպայման պահել:

Стройка на месте разрушенных башен-близнецов в Нью-Йорке - Sputnik Արմենիա
Եվրոպացիների կարծիքով` ԱՄՆ–ն աշխարհն ավելի անվտանգ չի դարձրել

Ամեն տարի իրականացվող այս վիճակախաղում մի շարք պարզ ու հստակ չափանիշների բավարարող անձինք կարող են ձեռք բերել ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն: Շահողները որոշվում են համակարգչային պատահական ընտրանքի միջոցով և նրանք իրավունք են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել: Խաղարկության ծրագրի պահանջներից է, որ հիմնական հայտատուն ունենա առնվազն միջնակարգ, կամ դրան համարժեք կրթություն, կամ երկու տարվա որակավորված աշխատանքի փորձ՝ ըստ ԱՄՆ օրենսդրության: Վիճակախաղով հետաքրքրված անձինք կարող են անձամբ կամ մեկ այլ անձի միջոցով ներկայացնել հայտը: Անկախ այն հանգամանքից թե ով է հայտը ներկայացրել, ամեն մի մասնակցի անունով պետք է լինի միայն մեկ հայտ: Հայտի ճշգրիտ ու ամբողջական լրացման պատասխանատուն վիճակախաղին մասնակցող հայտատուն է: Վիզաները տեղաբաշխում են վեց աշխարհագրական տարածքներում, ընդ որում ավելի շատ վիզաներ ապահովվում են ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների համար: Վիճակախաղին չեն կարող մասնակցել այն երկրների քաղաքացիները, որտեղից վերջին 5 տարվա ընթացքում ԱՄՆ ներգաղթողների թիվը գերազանցել է 50.000-ը: Որևէ երկիր իրավասու չէ ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7 տոկոսից ավելին:

Օրենքով սահմանված է, որ գրանցման յուրաքանչյուր փուլում անձի անունով չեն կարող ներկայացվել մեկից ավել հայտեր: ԱՄՆ պետքարտուղարությունն օգտագործում է ժամանակից տեխնոլոգիաներ, որոնք բացահայտում են կրկնվող հայտերը: Մեկից ավելի հայտ ներկայացնելու դեպքում, բոլոր հայտերը չեղարկվում են: Մասնակիցները հայտին պետք է կցեն վերջին վեց ամսվա ընթացքում արված լուսանկար: Այն հայտերը, որոնցում կօգտագործվի նախորդ տարվա հայտին կցված լուսանկարը, կչեղարկվեն:

Վիճակախաղին մասնակցելու համար որևէ վճարում չի պահանջվում: ԱՄՆ դեսպանությունը խորհուրդ է տալիս դիմումը լրացնել անձամբ՝ առանց դիմելու վիզայի խորհրդատուների կամ գործակալների կամ այլ միջնորդների, ովքեր իրենց օգնությունն են առաջարկում: «Եթե ձեզ մեկ այլ անձ օգնում է, ապա դիմումը լրացնելիս դուք պետք է ներկա լինեք, որպեսզի հարցերին ճիշտ պատասխաններ տաք և դիմումը ներկայացնելուց հետո վերցնեք ու պահեք հաստատման ծանուցումն ու եզակի նույնականացման համարը»,– նշված է հայտարարության մեջ:

Կեղծումների դեմ պայքարելու նպատակով Պետքարտուղարությունը շահումների մասին և հետագա հարցազրույցների ժամկետների մասին տեղեկացնելու համար կիրառելու է կայքի հենքի վրա գործող գործիքներ: Սա նշանակում է, որ շահողները սովորական կամ էլեկտրոնային փոստով շահելու կամ հարցազրույցի նշանակման մասին նամակներ չեն ստանա, այլ հայտի ներկայացման ժամանակ ստացած եզակի համարանիշի միջոցով առցանց կստուգեն իրենց հայտի կարգավիճակը: Այդ համարանիշի միջոցով 2017թ. մայիսի 2-ից հետո հայտատուները կարող են մուտք գործել dvlottery.state.gov կայք, բացել Entrant Status Check բաժինը և պարզել՝ շահել են, թե՞ ոչ:

Վիճակախաղում շահելը դեռ չի հանդիսանում ներգաղթային վիզայի ստացման երաշխիք. Շահող մասնակիցները պետք է բավարարեն վիզայի պահանջներին և անցնեն հարցազրույց:

Հայտի ներկայացման հետ կապված մանրամասն տեղեկությունները և լրացման հրահանգները, ինչպես նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները ներկայացված են այստեղ։

Լրահոս
0