ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Իգնատի Առաքելյանը Մոսկվա է մեկնել Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի Դաշնության ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: