ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Զինված ահաբեկչական խմբավորումները հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո շարունակել են հրթիռակոծել Հալեպի Նոր Գյուղ, Մոկամպո և Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը:
Հալեպի «Գանձասար» պարբերականը հայտնում է, որ Նոր Գյուղի հրթիռակոծման հետևանքով զոհվել է երկու հայ` Գասպար Շաթոյանը (1986 թ.) և Մովսես Մովսեսյանը (1987թ.):
Վիրավորվել է Վարուժան Տոնապետյանը, որի վիճակը կայուն է: