ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հայ երաժիշտները հերթական գեղեցիկ կատարումն են նվիրել Երևանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը։
Հոկտեմբերի 8-ին Երևանը դառնում է 2798 տարեկան։
Էրեբունի-Երևան 2798. Արևի քաղաք
«Կարող եք ունկնդրել մեր արևի քաղաք Երևանին նվիրված այս տարվա գեղեցիկ, արևային, դրական ու էմոցիոնալ երգը», — գրել է Բարաղամյանը:
Նա նաև նշել է, որ երգը կատարում են Ռադիկ Գաբրիելյանը, Սոնա Ռուբենյանը, Վիգեն Ահարոնյանը, Ալլա Լևոնյանը, Հայկոն, Լիանան, Արթուր Մխիթարյանը և Սեդրակ Պապյանը: