ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 4-ին` ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել է Արագած լեռան հյուսիսային լանջով և մոլորվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռան արևելյան լանջը և չեն կարողանում իջնել:
Հոկտեմբերի 5-ին` ժամը 04.51-ին, 1958 թ. ծնված Ա. Մ.-ը և 1971 թ. ծնված Ա. Թ.-ն ինքնուրույն իջել են լեռան լանջից անվտանգ տարածք և մոտեցել ավտոմեքենային: