00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիահայերը Հայաստան գալու գումար չունեն

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция посвященная помощи сирийским армянам. Айаса Тагмазян и Серж Срапионян
Пресс-конференция посвященная помощи сирийским армянам. Айаса Тагмазян и Серж Срапионян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թեև վերջին ամիսներին Սիրիայում ռազմական հարձակման հետևանքով հայեր են զոհվել, սակայն սիրիահայերը Հայաստան չեն գալիս. փոխնախարարի համոզմամբ, որովհետև պարտավորություններ ունեն, հասարակական կազմակերպության համոզմամբ՝ ինքնաթիռի տոմս գնելու գումար չունեն:

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Սիրիայում զոհվել է 8, վիրավորվել՝ 11 հայ, այս մասին այսօր լրագրողներին հայտնեց սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը: Նախարարության հաշվարկներով՝ Սիրիայի հայաշատ բնակավայրերում այս պահին շուրջ 20 000 հայ է բնակվում:

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչու են մեր հայրենակիցները Հայաստան գալու փոխարեն շարունակում ապրել կրակոցների ու ռմբակոծությունների ներքո, Սրապիոնյանը պատասխանեց.

«Այնքան էլ հեշտ չէ սիրիահայերի տեղափոխման կազմակերպումը Հայաստան: Սիրիայի Հանրապետության քաղաքացի հայերն ունեն բազմաթիվ պարտավորություններ այդ պետության հանդեպ՝ և´ զինապարտության, և´ բանկային տարբեր պարտավորություններ: Ամենից առաջ մարդն ինքը պետք է ցանկանա գալ: Եթե որևէ սիրիահայ կվկայի, որ դիմել է ՀՀ պաշտոնական աղբյուրներին, քայլեր չեն ձեռնարկվել մեր կողմից, ես պատրաստ եմ իմ ամեն քայլի համար պատասխան տալ: Իրենք պետք է ցանկանան»:

Армения отправляет гуманитарную помошь в Сирию - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանից Սիրիային օգնելը բարձր են գնահատել ոչ միայն հայերը

Տարածված կարծիքին, թե Հայաստանում վիճակն այնքան վատ է, որ սիրիահայերը գերադասում են մնալ իրենց ծննդավայրում, Սրապիոնյանը չհամաձայնեց:

«Իհարկե, Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակը բավականին ծանր է, բայց այդ վատ վիճակով հանդերձ այստեղ ապրող սիրիահայերն այսօր անհամեմատ ավելի արտոնյալ վիճակում են: Մենք հնարավոր ամեն ինչ անում են երկիրը սիրիահայերի համար գայթակղիչ դարձնելու համար, որ գան, հարմարվեն, պետության սուղ միջոցներից սիրիահայերին անպայման հատկացվում է»,- ասաց նա:

Ի դեպ, սփյուռքի փոխնախարարը հայտարարեց, որ վերջին շրջանում, երբ Սիրիայում դարձյալ ռազմական իրավիճակը սրվել է, Հայաստան տեղափոխվելու խնդրով նախարարությանը ոչ մի սիրիահայ չի դիմել:

Փոխարենը ավելի քան 30 սիրիահայ այդ օրերին դիմել է «Հալեպ» հայրենակցական- բարեսիրական ՀԿ-ին: Կազմակերպության տնօրեն Հայասա Թահմազյանի խոսքով՝ Սիրիայում մնացած հայերը ցանկություն ունեն Հայաստան գալու, բայց գումար չունեն:

«Ցանկանում են գալ, բայց ֆինանսական միջոցներ չունեն՝ ձեռք բերելու մեկ ուղղությամբ տոմս դեպի Հայաստան: Եվ մեր կազմակերպությունն անհատ բարերարների միջոցով և Թեքսասի Հյուսթոն քաղաքի Հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ, որը 130 հայերի համար տոմսեր է գնել, կարողացել ենք կազմակերպել նրանց տեղափոխումը»,- ասաց ՀԿ տնօրենը:

Ընդհանուր առմամբ կազմակերպությունը 2015թ-ից շուրջ 600 դիմում է ստացել, որոնցից 200-ն արդեն տեղափոխվել են Հայաստան, ևս 100-ը կտեղափոխվեն մինչև նոյեմբեր:
Սիրիայում մնացած հայերին օգնելու համար հոկտեմբերի 3-ին ՀՀ կառավարության կողմից 20 տոննա սննդամթերքով բեռնված առաջին ինքնաթիռն է վայրէջք կատարել Սիրիայում, սննդով և ջրով բեռնված ևս մեկ ինքնաթիռ կմեկնի այսօր՝ ուշ երեկոյան:

Լրահոս
0