ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խումբը՝ խորհրդատվության գծով հրահանգչի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ ՀՀ ՊՆ ԶՈւ թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող շարքային Վ. Հ.-ը (ծնվ. 1987թ.) գտնվել է ոչ սթափ վիճակում և ցանկացել է ինքնասպանություն գործել` փորձելով նետվել կամրջից:
Խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն և Վ. Հ-ը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: