ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Օրը պատահական չի ընտրվել. այն հայտնի է որպես կաթոլիկ սուրբ Ֆրանցիսկոսի հիշատակության օր, որը համարվում է կենդանիների հովանավորը: Բազմաթիվ երկրների եկեղեցիներում այդ կամ տոնին մոտակա որևէ օր պատարագ է մատուցվում:
Աշխարհի բազմաթիվ երկրների կենդանիների պաշտպաններն ամեն տարի հոկտեմբերի 4-ին տարատեսակ միջոցառումներ և ակցիաներ են անցկացնում:
Այս օրը սահմանելը կարևոր նպատակ ունի` մարդկության ուշադրությունը սևեռել մոլորակի մյուս բնակիչների խնդիրների ուղղությամբ, ընդ որում` ուշադրության են արժանի ոչ միայն վայրի, այլև ընտանի կենդանիների խնդիրները, քանի որ վերջին տարիներին ավելացել են նրանց հետ դաժանորեն վերաբերվելու դեպքերը։