00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ կտեղադրվեն

© HaywebВид ночного Еревана
Вид ночного Еревана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ առաջիկայում մայրաքաղաքի մի շարք փողոցներում էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ կտեղադրվեն։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից համատեղ իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում մայրաքաղաքի կենտրոնն օդանավակայանին միացնող Իսակովի պողոտայից մինչև Թաիրովի փողոց ընկած ճանապարհահատվածում, «Հաղթանակ» կամրջի մայթեզրերին և Մաշտոցի պողոտայում տեղադրվել են լուսադիոդային ժամանակակից լուսատուներ:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, ծրագրի շրջանակում Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման նպատակով 1205 լուսատուներ փոխարինվել են 830 լուսատուներով, որի արդյունքում ապահովվել է էլեկտրական էներգիայի մոտ 60% խնայողություն՝ միաժամանակ նպաստելով արտանետումների կրճատմանը:

Ծրագրի կայունության ապահովման նպատակով ստեղծվել է քաղաքապետարանի ենթակայության վերականգնվող նպատակային ֆոնդ, որի սկզբնական համալրումն իրականացվել է Իսակովի պողոտայի պիլոտային նախագծի իրականացման արդյունքում գոյացող ֆինանսական խնայողություններից: Ներկայում ՄԱԶԾ համագործակցությամբ ֆոնդի խնայված միջոցների հաշվին կիրականացվի ծրագրի հերթական փուլը, համաձայն որի` լուսադիոդային ժամանակակից լուսատուներ կտեղադրվեն նաև Աթենքի փողոցում, Բրազիլիայի հրապարակում, Ծիծեռնակաբերդի խճուղում և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր բարձրացող ճանապարհին:

Նշենք, որ այս լուսատուներն ապահովում են ճանապարհային մակերեսի ժամանակակից պահանջներին համապատասխանող համաչափ լուսավորություն՝ բարելավելով ճանապարհի տեսանելիությունը և բարձրացնելով անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Երևանը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետման ծավալը:

Լրահոս
0