ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում մի փոքր հատված է ներկայացրել իր «Արմատ» ալբոմում ընդգրկված հերթական երգից։
Երգը կոչվում է «Դեր Զոր» և պատմում է 1915թ-ին Հայոց ցեղասպանության ժամանակ Սեբաստիայից, Մալաթիայից, Մուշից, Սասունից, Կիլիկիայից եւ այլ վայրերից սիրիական անապատ քշված հայ գաղթականների մասին։
Սիրուշոն նշել է, որ ստեղծագործության երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է։