00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրք երիտասարդը հուզեց Արսինե Խանջյանին

© Sputnik / Asatur YesayantsАрсине Ханджян
Арсине Ханджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում այսօր կներկայացվի «Հոգիների աճուրդ» ներկայացումը։ Հեղինակը հայտնի ռեժիսոր և դերասան Արսինե Խանջյանն է։ Նա ներկայացնում է ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի կյանքն ու եղեռնի ճանապարհով անցնելու պատմությունը։

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Հոգիների աճուրդ» անվանումը հիշեցնում է հայտնի ֆիլմը, որը 1918 թվականին նկարահանեց «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունը։ Այն ներկայացնում է Մեծ եղեռնից փրկված Ավրորա Մարդիգանյանի պատմությունը։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա, սակայն ժանրը գեղարվեստական է։

Կանադահայ ռեժիսոր և դերասանուհի Արսինե Խանջյանը հայտնեց, որ իր ներկայացումը համանուն է, սակայն ինֆորմացիան որևէ կապ չունի ֆիլմի հետ։ Տեղեկությունները նա հավաքագրել է արխիվային նյութերից։ Իսկ թատերական ներկայացման բուն նպատակը ցեղասպանությունը վերապրած հայուհու հիշատակը վառ պահելն է։

«Մի քանի տարի է, ինչ Ավրորա Մարդիգանյանն իմ մտքերում էր, մտածում էի` ինչ կարելի է անել նրա կյանքը ներկայացնելու համար։ Ներկայացումը պատրաստվեց 3 շաբաթվա ընթացքում Բեռլինի «Մաքսիմ Գորկի» թատրոնում։ Ուզում եմ Ավրորային ներկայացնել այնպես, ինչպես ինքը կցանկանար հիշվել, ուզում եմ նա իր ձայնով բացատրի իր ով լինելը»,-ասաց Խանջյանը` ներկայացման ժանրն անվանելով «դասախոսություն»։

Կանադահայ ռեժիսորին ուղեկցում էր ներկայացման դերակատարներից մեկը` Գերմանիայում ծնված թուրք Թաներ Շահինթյուրքը, որը չի վախենում առերեսվել պատմությանը։ Երբ նա սկսեց խոսել` հպարտությամբ նշելով իր մասնակցության ու ցեղասպանության ճանաչման մասին, Արսինե Խանջյանը հուզվեց ու չկարողացավ զսպել արցունքները։

© Sputnik / Asatur YesayantsԹաներ Շահինթյուրք
Танер Шаинтюрк - Sputnik Արմենիա
Թաներ Շահինթյուրք

«Հատկապես ինձ համար մեծ պատիվ է այս ներկայացման մաս լինել։ Ես արմատներով թուրք եմ, բայց ծնվել ու մեծացել եմ Գերմանիայում, ինձ համար մեծ պատիվ է այս ներկայացման մի մասնիկը լինել։ Իմանալով, թե Թուրքիայի մեջ ինչ կեցվածք ունեն այս թեմայի վերաբերյալ` իբրև դերասան իմ ջանքը կթափեմ, որ ազգակիցներիս կեցվածքը փոխեմ։ Ոչ մի բացասական վերաբերմունք չառաջացավ իմ դերի նկատմամբ։ Մարդիկ կային նաև, որ շնորհակալություն հայտնեցին իմ գործունեության վերաբերյալ»,- ասաց Թաներ Շահինթյուրքը։

Երեկ, ինչպես ինքն է խոստովանում, իրեն բախտ վիճակվեց լինել ցեղասպանության թանգարանում։ Բառեր չգտավ ներկայացնելու` ինչ է զգացել։ Հույս հայտնեց, որ ապագայում Թուրքիան ևս կառերեսվի պատմությանն ու իր հարկի ներքո կներկայացնի «Հոգիների աճուրդ» ներկայացումը։

Ի դեպ, դերասանն աշխատում է Բեռլինի «Մաքսիմ Գորկի» թատրոնում։ Նրանք մի քանի անգամ անդրադարձել են ցեղասպանության թեմային։ Իսկ թատրոնում նա միակ թուրքը չէ։

«Հոգիների աճուրդ» ներկայացումը հնարավոր կլինի դիտել հոկտեմբերի 3-ին, 19։00-ին` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։

© Sputnik / Asatur YesayantsԱրսինե Խանջյան
Արսինե Խանջյան - Sputnik Արմենիա
1/3
Արսինե Խանջյան
© Sputnik / Asatur YesayantsԱրսինե Խանջյան
Արսինե Խանջյան - Sputnik Արմենիա
2/3
Արսինե Խանջյան
© Sputnik / Asatur YesayantsԱրսինե Խանջյան
Արսինե Խանջյան - Sputnik Արմենիա
3/3
Արսինե Խանջյան
1/3
Արսինե Խանջյան
2/3
Արսինե Խանջյան
3/3
Արսինե Խանջյան
Լրահոս
0