ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Համաշխարհային էներգետիկ կոնգրեսը կանցկացվի հոկտեմբերի 9-13-ը Ստամբուլում։ Կազմակերպիչները սպասում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ներկա կլինի միջոցառմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով միջոցառման կազմակերպիչներին։
«Մենք սպասում ենք պարոն Պուտինի այցին, ինչը շատ կարևոր է, քանի որ Թուրքիան և Ռուսաստանը ձգտում են «Թուրքական հոսք» նախագծում առաջընթաց արձանագրել», — հայտնել է կոնգրեսի մամուլի ծառայության ներկայացուցիչը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիա կայցելի հոկտեմբերին, Կրեմլը համապատասխան պաշտոնական հայտարարություն կանի բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո։