Արմեն Աշոտյան. Նոր կառավարություն
Նոր կառավարության վերջին երկու անդամի նշանակումներն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսն այսօր համընկան: Նոր նշանակումներն Աշոտյանի համար անակնկալ չէին: ՀՀԿ փոխնախագահը խոստացավ զանգահարել ու շնորհավորել իր գործընկերներին: Խոստացավ նաև, որ նոր կառավարության ծրագրի քննարկումն առաջիկա 20 օրում ԱԺ-ում հետաքրքիր ու բուռն է ընթանալու՝ բոլոր քաղաքական առաջարկությունների համադրությամբ: