ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Միխայիլ Տալի հուշամրցաշարի վեցերորդ տուրում սպիտակներով հաղթանակ է տարել հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ։ Տուրի արդյունքներով` առաջատար է դարձել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, որը 54-րդ քայլում սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։
6-րդ տուրի մյուս պարտիաներում գրանցվել են հետևյալ արդյունքները. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) — Լի Չաո (Չինաստան)` 1։0, Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) — Բորիս Գելֆանդ (Իսրայել)` 1։0, Եվգենի Տոմաշևսկի (Ռուսաստան) — Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)` ոչ-ոքի։
6-րդ տուրից հետո Նեպոմնյաշչին ունի 4,5 միավոր, Գիրին` 4, Արոնյանը, Կրամնիկը և Անանդը` 3,6-ական, Լի Չաոն և Սվիդլերը` 3-ական, Մամեդյարովը` 2,5, Տոմաշևսկին` 2, Գելֆանդը` 0,5։
Տալի հուշամրցաշարը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը։ 7-րդ տուրում, որը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին, Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կխաղա ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։
