Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ մրցույթ, որին հիմնականում մասնակցում էին երիտասարդները: Կազմակերպիչները պնդում են, որ տարին մեկ անգամ նման տոնը պարտադիր է... 02.10.2016, Sputnik Արմենիա
Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ մրցույթ, որին հիմնականում մասնակցում էին երիտասարդները: Կազմակերպիչները պնդում են, որ տարին մեկ անգամ նման տոնը պարտադիր է: Հաղթողները ստանում են խորհրդանշական դրամական պարգև:
Աշտարակ քաղաքի բնակիչները և հյուրերը մրցում էին մուրճին հմտորեն տիրապետելու կարողությամբ: Ութհոգանոց կլոր սեղանի շուրջ նստած փառատոնի մասնակիցները պետք է որոշակի ժամանակում հնարավորինս շատ ընկույզ կոտրեին: Նրանց հաշվին գրանցվում էին միայն այն ընկույզները, որոնց միջուկն ամբողջական էր մնում կեղևից ազատվելուց հետո: