00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հոկտեմբերն ամենատեղումնառատ ամիսներից է

© nnm.meОсень, дождь, погода
Осень, дождь, погода - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ անակնկալներ կլինեն կամ չեն լինի հոկտեմբերին. աշնան երկրորդ ամսվա կլիմայական բնութագիրը ներկայացրել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հոկտեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար փոքրանում է ցերեկվա տևողությունը, պարզաբանում են ԱԻՆ-ից:

Զգալիորեն պակասում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Հոկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը 7.90C է և նախորդ ամսվա համեմատությամբ ցածր է 50C: Ամսվա ընթացքում դիտվում է ջերմաստիճանի աստիճանական նվազում, առաջին տասնօրյակում միջին տասնօրյակային ջերմաստիճանը կազմում է 9.80C, երրորդում 5.90C:

Армянские мужчины пропагандируют здоровый образ жизни на берегу реки Раздан - Sputnik Արմենիա
Հոկտեմբերը սկսվեց ամառային. ջերմաստիճանը մինչև 10 աստիճան կբարձրանա

Միջին ջերմաստիճանը առավել բարձր է Մեղրիում 150C, Արարատի, Արմավիրի մարզերում, Երևանում 130C, Տավուշում 120C: Ցածր է լեռնային շրջաններում՝ 70 C (Աշոցքում՝ 40C):

Աշնան առաջին նշանները հանդիսանում են հողի մակերևույթին դիտվող ցրտահարությունները: Ցրտահարություններ հողի մակերևույթին տարածքի մեծ մասում հնարավոր են արդեն ամսվա սկզբին, իսկ օդում ամսվա վերջին: Հատկապես վտանգավոր են վաղ ցրտահարությունները տաք շրջանների համար, որտեղ ջերմաստիճանային ֆոնը դեռևս բարձր է: Արարատյան դաշտում աշնանային ամենավաղ ցրտահարությունները դիտվել են հոկտեմբերի 1-ին և 2-ին, սակայն դրանց հավանականությունը շատ փոքր է:

Հոկտեմբերին ավելանում է տեղումների քանակը, այն հանդիսանում է տարեկան երկրորդ առավելագույնը մայիսից հետո: Ամսական տեղումների միջին քանակը կազմում է 48 մմ: Ամենից քիչ տեղումներ դիտվում են Արարատյան դաշտում` 23-30 մմ, ամենից շատ` Լոռիում, Կոտայքում, Գորիսում` 50-60 մմ:

Հոկտեմբերին ավելանում է նաև ամպամած օրերի թիվը, որը հատկապես շատ է Գորիսում, բայց պարզ օրերի թիվը դեռևս գերակշռում է:

Հարաբերական խոնավությունը որոշ չափով ավելանում է և միջինը կազմում է 65-75%, ցերեկային ժամերին այն հասնում է 40-55%:
Հոկտեմբերին մառախուղների հաճախականությունը մի փոքր ավելանում է, հատկապես Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերին:

Քամու ռեժիմը հանրապետությունում սեպտեմբերի նկատմամբ էապես չի փոխվում, միայն որոշ չափով մեծանում է արևմտյան քամիների հաճախականությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ հոկտեմբերի առաջին օրերին Հայաստանում տաք եղանակ է սպասվում։

Լրահոս
0