00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դժոխային հրանոթները» Հալեպում. ականատեսի աչքերով

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսական օդուժն ու Սիրիայի կառավարական ուժերը Հալեպում ավիահարվածներ են հասցրել ընդդիմադիրերի դիրքերի ուղղությամբ: Ոչնչացվել է քաղաքի հիվանդանոցներից մեկը: Այս օրերին Սիրիայում տարբեր առաքելությամբ գտնվող օտարերկրացիները ներկայացրել են իրավիճակն ու ռուսական մասնակցության դրական ազդեցությունը:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի-Sputnik. Հալեպում քաղաքացիները մտածում են, որ իրենք մենակ չեն, և Ռուսաստանը, լինելով իրենց կողքին, կաջակցի ահաբեկչության դեմ պայքարում: Այս կարծիքին է «ՍՕՍ. Արևելքի քրիստոնյաներ» ասոցիացիայի անդամ Բենջամեն Բլանշարը: Նրա խոսքով՝ մարդկանց մեջ չնչին հույս է մնացել, որ իրավիճակը մի օր կկայունանա:

Зампредседателя правления Социал-демократической партии «Гнчакян» Вазген Месропян - Sputnik Արմենիա
«Հայկական» Սիրիան ականատեսի աչքերով

«Չնայած Հալեպում անվերջանալի թվացող կրակոցներ ու բախումներ էին, բայց քաղաքի արևմտյան թաղամասերում կյանքը կանգ չէր առնում. այն դպրոցներն ու համալսարանը, որոնք չէին ավերվել, շարունակում էին գործել: Իհարկե, երբեմն անհրաժեշտ էր լինում ուսանողներին տեղափոխել անվտանգ վայրեր: Ահաբեկիչներն օգտվում են նռնականետից կամ ինքնաշեն հրանոթներից, որոնց անվանում են «Դժոխային հրանոթ»: Դրանք գազի բալոններ են, որոնց մեջ մեխեր են լցված»,- պատմեց Բլանշարը: 

Դամասկոսի ֆրանսիական հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար Էլյաս Լաամն էլ պատմեց մի բան, որի մասին, ըստ նրա, ոչ ոք չի խոսում. կառավարական ուժերի ազդեցության գոտիներում ապրում են նաև ջիհադիստներ:

«Իմ այցելուների թվում են նաև ջիհադիստների ընտանիքներ: Նրանց տղամարդիկ մեկնում են կռվելու սիրիական զինուժի դեմ, իսկ ընտանիքներին թողնում են այստեղ, որվհետև գիտեն, որ անկախ ամեն ինչից` մենք բուժելու ենք նրանց»,- ասաց բժիշկը:

Զրուցակիցները խոսեցին նաև Հալեպ մատակարարվող սննդի ու ջրի մասին: Ճիշտ է, տարբեր կազմակերպություններ սնունդ են մատակարարում, բայց դա չի բավականացնում մարդկանց:

«Ապստամբները պարբերաբար փակում են Հալեպ մատակարարվող ջրի ճանապարհը: Ջուր ու հոսանք ունենալու համար մարդիկ կիրառում են իրենց ամբողջ հնարամտությունը:

Ամենանախաձռնողները գնել են հզոր գեներատորներ: Փողոցներում կախված են լարեր, դրանք գալիս են գեներատորից ու հոսանք մատակարարում տներին: Եթե տվյալ ընտանիքը քիչ գումար ունի, գնում է ընդամենը մեկ ամպեր և միայն լույս ունենում, իսկ ավելի ունևորները գնում են մի քանի ամպեր և հնարավորություն ստանում օգտվել նաև սառնարանից ու լվացքի մեքենայից»,- պատմեց Լաամը:

Նա խոսեց նաև այս իրավիճակում Ռուսաստանի տրամադրած հումանիտար օգնության մասին:

«Ռուսական կողմը հումանիտար աջակցություն է ցուցաբերել հատկապես Քեսաբի հայկական թաղամասին: Բայց տեսել ենք նաև հումանիտար օգնություն, որն ուղղվում է դեպի Հալեպ: Իհարկե, օգնությունը պետք է առաջին հերթին լինի այն, որ դուրս մղեն ջիհադիստներին երկրից»,- ասաց բժիշկ Լաամը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպ քաղաքը: Կան բազմաթիվ զոհեր, որոնց թվում է նաև 5 հայ:

Համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ փրկարարը փլատակների տակից դուրս է բերում մեկ ամսական մի փոքրիկի: Նա սկսել է արտասվել, իսկ հետո լրատվամիջոցներին պատմել էր, որ ինքը երեխա չունի և այդ պահին իրեն զգացել է փոքրիկի հայրը:

Սիրիայում իրավիճակը շարունակում է մնալ լարված:

Լրահոս
0