ԵՐԵՎԱՆ, 1 Հոկտեմբերի — Sputnik. Լարսի ավտոճանապարհը ցերեկվա ժամերին բաց կլինի, սակայն չի գործի գիշերը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հղում կատաելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտին։
Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.
o միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է,
o երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների,
o ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո: