Արթուր Ղուկասյան. Հայֆեստ
«Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ թատերական փառատոնի մեկնարկը ազդարարում է ուզբեկական դրաման։
Ներկայացվելու է ՈՒզբեկստանի «Իլխոն» թատրոնի «7 լուսին» դրաման, որտեղ խոսքի, երաժշտության ու աղմուկի հետաքրքիր համադրություն կա։
Արթուր Ղուկասյանը նշեց, որ այդ երկրում պետությունն անտեսողական վերաբերմունք է ցուցաբերում թատրոնի նկատմամբ։ Չնայած դրան, «Իլխոն»-ը պայքարում է գոյության համար և հանդես գալիս հետաքրքիր բեմադրությամբ։