Վրեժ Քասունի. "Ռեանիմանիա" փառատոնի անցկացման համար կազմակերպված դրամահավաք
«ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու խոսքով՝ փառատոնը կարող է համագործակցության հարթակ ստեղծել արդեն հայտնի և փորձառու միջազգային մասնագետների և տեղի տաղանդավոր երիտասարդների համար, ինչը նոր բիզնես հնարավորություններ կարող է բերել տեղական շուկա։
Փառատոնը հրաշալի արդյունքներ ունի, սակայն այդ արդյունքները պահելու և զարգացնելու համար հարկավոր են նվիրատվություններ։
«ՌեԱնիմանիան» դրամահավաք է սկսում Indiegogo համաֆինանսավորման հարթակում: Հանրային դրամահավաքը կազմակերպվել է փառատոնը անկախ պահելու և հայ տաղանդավոր մասնագետների համար նոր կրթական և բիզնես հնարավորությունների ստեղծումը շարունակելու նպատակով։
Հայտնի մարդկանցից շատերն արդեն միացել են այս դրամահավաքին։