00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խաչատրյանի ստեղծած եզակի նմուշը վերադարձավ հայրենիք

© Sputnik / Aram NersesyanПресс-конференция, посвященная неизвестной кантате Хачатуряна
Пресс-конференция, посвященная неизвестной кантате Хачатуряна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կանտատը, որը եզակի ստեղծագործություն է՝ գրված Հունգարիայի նվագախմբի խնդրանքով, պատերազմում զոհված զինվորների հիշատակին, նվիրաբերվել է նրա անվան տուն-թանգարանին։

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Տորոնտոյում «L'Atelie Grigorian» խանութ-սրահի համագործակցության շնորհիվ Հայաստանին նվիրաբերվեց մեծ կոմպոզիտորի՝ մինչ այժմ մեզ անհայտ մոնումենտալ ստեղծագործությունը։

Այդ մասին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտնեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը և Տորոնտոյում «L'Atelie Grigorian» խանութ-սրահի հիմնադիր-տնօրեն Հարմիկ Գրիգորյանը (Կանադա)։

Հարմիկ Գրիգորյանն ասաց, որ իր ձեռք բերած եզակի նմուշը հետաքրքիր պատմություն ունի։ Կոմպոզիտորն այն ստեղծել է կյանքի վերջին տարիներին (1975 թ.) Հունգարիայի նվագախմբի պատվերով, կոչվում է «Կանտատ պատերազմի հերոսներին»։

© Sputnik / Aram NersesyanՏորոնտոյում «L"Atelie Grigorian» խանութ-սրահի հիմնադիր-տնօրեն Հարմիկ Գրիգորյանը (Կանադա)
Пресс-конференция, посвященная неизвестной кантате Хачатуряна. Армик Григорян - Sputnik Արմենիա
Տորոնտոյում «L"Atelie Grigorian» խանութ-սրահի հիմնադիր-տնօրեն Հարմիկ Գրիգորյանը (Կանադա)

 

 

Գրված է սիմֆոնիկ նվագախմբի՝ արական երգչախմբի, սոպրանոյի և ասմունքողի համար, հունգարացի Գաբոր անունով պոետի բառերի հիման վրա։ Կանտատը նվիրվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 30-ամյակին։

Ինքը՝ Արամ Խաչատրյանը, սեփական ստեղծագործության մասին գրել է.

«Իմ կանտատը ես նվիրում եմ բոլոր նրանց, ովքեր ապրել են պատերազմի սարսափը։ Թեև արդեն 30 տարի է անցել այն օրվանից, այդուամենայնիվ մենք հիշում ենք այդ ողբերգությունը, որն ապրել են աշխարհի ժողովուրդները մեծ համաշխարհային հրդեհում։ Ես ցանկանում եմ, որ այդ սարսափը չկրկնվի»։

1978 թվականին ւանտատը ձայնագրել է HUNGAROTON ընկերությունը։

Արմինե Գրիգորյանը նշեց, որ Հարմիկ Գրիգորյանի շնորհիվ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ձեռք բերեց կոմպոզիտորի հրաշալի ստեղծագործություններից մեկը, որը մեզ անհայտ էր, իսկ Հունգարիայում՝ շատ հայտնի ու սիրված։

Հարմիկի ջանքերով Խաչատրյանի անվան եռյակն առաջիկայում ելույթ կունենա Տորոնտոյի ամենաշքեղ սրահներից մեկում։

© Sputnik / Aram NersesyanԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը
Пресс-конференция, посвященная неизвестной кантате Хачатуряна. Армине Григорян - Sputnik Արմենիա
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը

Դասական երաժշտության իր կենտրոնը Հարմիկ Գրիգորյանը հիմնադրել է 1980 թվականին, այն զբաղվում է CD-ների և DVD-ների վաճառքով, ինչպես նաև դասական երաժշտության տարածմամբ։

Կանադայի լավագույն գրադարաններն ու աշխարհի շատ երկրների հանրահայտ կազմակերպություններ գործակցում են հենց մեր հայրենակցի խանութ-սրահի հետ, քանի որ նրան հաջողվել է ստեղծել յուրահատուկ կենտրոն ու հավաքել լավագույնը համաշխարհային մեծության մարդկանց ստեղծագործություններից։

 

Արամ Խաչատրյանի անվան տուն-թանգարանի հետ համատեղ ծրագրերը շարունակելի բնույթ են կրում։

Լրահոս
0