ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հալեպի հայկական «Գանձասար» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը:
«Գանձասարի» տվյալներով` Հալեպում այս պահին կա 5 հայ զոհ (Միրեյ, Արման և Բեթի Հինդոյաններ, Ծիլա Ջաբաղջուրյան, մյուս մահացածի ինքնությունը դեռևս հաստատված չէ) և 7 վիրավոր: