ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Մրցաշարի երրորդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով կխաղա ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ, որն ունի 2.5 միավոր և հոլանդացի Անիշ Գիրիի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նախորդ երեք տուրերում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել ռուսաստանցիներ Եվգենի Տոմաշևսկու, Պյոտր Սվիդլերի և իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ:
Մրցաշարի մյուս զույգերն են` Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) — Անիշ Գիրի (Հոլանդիա), Եվգենի Տոմաշևսկի (Ռուսաստան) — Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) — Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Բորիս Գելֆանդ (Իսրայել) — Լի Չաո (Չինաստան)։