00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մարզիկները կմասնակցեն Լոս Անջելեսի պարալիմպիկ մարաթոնին

© Public TVАкоп Абрамян
Акоп Абрамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը համաշխարհային պարալիմպիկ մրցումներին կներկայացվի քսան մարզիկով, եթե նրանք համապատասխան պատրաստվածություն ունենան։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Հայ մարզիկները հաջորդ տարվա մարտին պատրաստվում են ելույթ ունենալ Լոս Անջելեսում կայանալիք 42 կմ պարալիմպիկ մարաթոնին, Sputnik Արմենիային ասաց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը։

«Եթե մեր մարզիկները մարզվեն 6-8 ամիս, նրանք պատրաստ կլինեն։ Մրցումներին կմասնակցի կամ մեկ պարալիմպիկ, կամ երկու` կախված նրանց մարզավիճակից», — նշեց Աբրահամյանը։ Դա կարող են լինել մարզիկներ Ալեքսան Բայանդուրյանն ու Արթուր Գրիգորյանը, ովքեր արդեն մասնակցել են նման մրցումների Սոչիում, Նյու Յորքում և Բեյրութում։ Սոչիում վերջին մրցումների ժամանակ հայ մարզիկները մասնակցեցին մարզական անվասայլակներով մրցումներին` ի աջակցություն Ռուսաստանի պարալիմպիկ շարժման։

Մրցումներին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Իսպանիայի պարալիմպիկ մարզիկները։

Աբրահամյանի խոսքով` ռուս մարզիկներն ավելի լավ էին պատրաստված և՛ ֆիզիկապես, և՛ տեխնիկապես, դրա համար հայերը հաղթանակներ չգրանցեցին։ Այս կապակցությամբ «Փյունիկ» միության ղեկավարը նշեց, որ ֆինանսավորման բացակայությունը թույլ չի տալիս Հայաստանին հարկ եղած ձևով հանդես գալ պարալիմպիկ մրցումների ժամանակ։

«Այժմ մենք տարբեր մրցաձևերում հանդես եկող մոտ քսան մարզիկ ունենք, որոնք կարող են մասնակցել միջազգային մրցումներին, եթե նրանց համապատասխան ֆինանսավորում հատկացվի նախապատրաստվելու համար», — ասաց Աբրահամյանը։

Լրահոս
0