00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Յունիգրաֆ Իքսը» շարունակում է շներին վերացնել, մի մասին էլ սոված–ծարավ պահել

© Sputnik / Asatur YesayantsАкция правозащитников животных у правительства РА с требованием решения проблемы бездомных собак
Акция правозащитников животных у правительства РА с требованием решения проблемы бездомных собак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման «Յունիգրաֆ Իքս» ծառայության գործելակերպը հանգիստ չի տալիս կենդանասերներին։ Կառավարության շենքի առաջ նրանք բողոքի ցույց էին կազմակերպել` պահանջելով վերջ դնել կազմակերպության գործունեությանը կամ այն թափանցիկ դարձնել հանրության համար։

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի-Sputnik. Շների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո թիմ» հասարակական կազմակերպությունը բողոքի ցույց էր կազմակերպել կառավարության շենքի առաջ։ Նրանք հույս ունեն, որ վարչապետը կլսի իրենց ձայնն, ու այլևս չի ֆինանսավորվի մի կազմակերպություն, որը շներին չի ստերջացնում, պատվաստումներ չի իրականացնում, ավելին` սոված-ծարավ է թողնում։

«Արդեն 10 տարի է` պետբյուջեից «Յունիգրաֆ Իքսին» են փոխանցվել ահռելի մեծ գումարներ, սկզբում 240 միլիոն դրամ էր, հետո դարձավ 120 միլիոն դրամ, որպեսզի «Յունիգրաֆ Իքսը» զբաղվի անօթևան շների ստերջացմամբ, բուժմամբ, բավականին ծեր, հիվանդ, ագրեսիվ շներին նարկոզով քնեցնելով։ Դրա փոխարեն այդ փողերն ուտում են մի քանի օլիգարխներ, իսկ կենդանիներին պարզապես տանջամահ են անում, վառում են, սատկեցնում և այլն»,-ասաց «Դինգո թիմ» կազմակերպության կոորդինատոր Գոհար Մանուշակյանը։

Գոհարը պատմեց, որ կենդանասերներից մի քանիսը մտել էին «Յունիգրաֆ Իքսի» տարածք, այնտեղից հանել էին «Լիդոկայինի» սրվակներ, կենդանիների այրված մարմիններ։

«Ինչպես Նոր Արտամետ գյուղի բնակիչներն ասացին, ամեն գիշեր խայտառակ կաղկանձներ են լսում։ Քանի անգամ գիշերները մենք ենք գնացել մեր շներին հետ վերցնելու։ Նկարներն ունենք` ինչպես են բոլոր շները` ինֆեկցիոն հիվանդություններով, սոված-ծարավ, ճաշը բորբոսած, մի քանի օրվա, շաբաթվա։ Այդ ամենի ապացույցները մենք ունենք»,- ասաց նա։

Այս պահին, նրա խոսքով, «Յունիգրաֆ Իքսը» նոր մեթոդ է հորինել` շների պարանոցին պլաստմասե վզկապ է տեղադրում։ Այդ շները մեծանում են, իսկ վզկապը սկսում է խեղդել նրանց։

© Sputnik / Asatur YesayantsԳոհար Մանուշակյան
Գոհար Մանուշակյան - Sputnik Արմենիա
1/5
Գոհար Մանուշակյան
© Sputnik / Asatur YesayantsԿենդանասերների բողոքի ցույց
Կենդանասերների բողոքի ցույց - Sputnik Արմենիա
2/5
Կենդանասերների բողոքի ցույց
© Sputnik / Asatur YesayantsԿենդանասերների բողոքի ցույց
Կենդանասերների բողոքի ցույց - Sputnik Արմենիա
3/5
Կենդանասերների բողոքի ցույց
© Sputnik / Asatur YesayantsԿենդանասերների բողոքի ցույց
Կենդանասերների բողոքի ցույց - Sputnik Արմենիա
4/5
Կենդանասերների բողոքի ցույց
© Sputnik / Asatur YesayantsԿենդանասերների բողոքի ցույց
Կենդանասերների բողոքի ցույց - Sputnik Արմենիա
5/5
Կենդանասերների բողոքի ցույց
1/5
Գոհար Մանուշակյան
2/5
Կենդանասերների բողոքի ցույց
3/5
Կենդանասերների բողոքի ցույց
4/5
Կենդանասերների բողոքի ցույց
5/5
Կենդանասերների բողոքի ցույց

«Մի քանի շների բռնել ենք, մինչև ոսկորները բացված էր միսը, բորբոքված, թարախակալած։ Մենք պահանջում ենք, որ հանրային կերպով կարողանանք հետևել «Յունիգրաֆի Իքսի» աշխատանքին, պահանջում ենք, որ տենդերի պայմանները փոխվեն, այսինքն` ոչ թե 95 տոկոս սպանդ, այլ ինչպես արվում է արտասահմանում, ստերջացվեն, պատվաստանյութեր ստանան, հետո որոշ բակերում բաց թողնվեն»,-ասաց «Դինգո թիմի» համակարգողը։

Նա տեղեկացրեց նաև, որ այս տարվա փետրվարին միջազգային հայտնի կազմակերպություններից մեկի անասնաբույժները եկել էին Հայաստան ու անվճար հիմունքներով ստերջացրել 100 շան, ու դա ընդամենը 10 օրում։ Դրանից մեկ ամիս անց այդ շներից 45-ին, Մանուշակյանի հավաստիացմամբ, կազմակերպությունը վերացրել է։ Իսկ միջազգային կազմակերպության անդամները, իմանալով եղելությունը, այլևս չեն ուզում գալ Հայաստան։

Լրահոս
0