Մամուլի ասուլիսի բանախոսներն են`
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Խաչատրյանի անվան եռյակի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը,
Տորոնտոյում «L'Atelie Grigorian» խանութ-սրահի հիմնադիր տնօրեն Հարմիկ Գրիգորյանը (Կանադա),
Դասական երաժշտության այդ կենտրոնը հիմնադրել է Հ. Գրիգորյանը 1980 թվականին, այն զբաղվում է CD-ների և DVD-ների վաճառքով, ինչպես նաև դասական երաժշտության տարածմամբ։
Մեր հանդիպման նպատակը.
Մեր թանգարանը ուրախ է ներկայացնել Արամ Խաչատրյանի նախկինում անհայտ մոնումենտալ ստեղծագործությունը։ Կոմպոզիտորն այն գրել է կյանքի վերջին տարիներին (1975) Հունգարական նվագախմբի պատվերով, կոչվում է «Կանտատ` պատերազմի հերոսներին», որը գրված է սիմֆոնիկ նվագախմբի համար, արական երգչախմբի, սոպրանոյի և ասմունքող (հունգարացի Գաբոր անունով պոետի բառերի հիման վրա)։ 1978 թվականին կանտատը ձայնագրվել է HUNGAROTON ընկերության կողմից։ Այդ ձայնապնակը հայտնաբերել և մի քանի օր առաջ թանգարանին է փոխանցել Հարմիկ Գրիգորյանը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար`
Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։