00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որոշ էգ գայլեր հայկական գամփռին են «ամուսին» ընտրում

Բաժանորդագրվել
Sputnik Արմենիային տված հարցազրույցում Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը պատմեց հայկական գամփռի բացառիկության, պաշտպանության նախարարության հետ համագործակցության, ինչպես նաև այն մասին, որ որոշ էգ գայլեր գամփռին են ընտրում սերունդը շարունակելու համար։

Հայկական գելխեղդը կամ գամփռը հայկական լեռնաշխարհի աբորիգեն տեսակներից է և 2011 թվականին ճանաչվել է միջազգային կինոլոգիական միության կողմից (IKU)։

«Աշխարհում շատ քիչ աբորիգեն ցեղատեսակներ են մնացել։ Գամփռը դրանցից լավագույնն է։ Այդ շները շատ հավասարակշռված են։ Անկախ խոշոր չափերից` հայկական գելխեղդը մարդու հետ իրեն չափազանց հանգիստ է պահում», — ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` Հայաստանի կինոլոգիական միությունը սկսել է համագործակցել ՊՆ-ի հետ, և այդ համագործակցության շրջանակում նախատեսում է գամփռին ներգրավել երկրի սահմանների պաշտպանության գործում։

«Խիստ ընտրություն է կատարվել, և այս պահին որոշ ձագեր արդեն պատրաստվում են ծառայություն անցնելու համար։ Եթե որևէ արտակարգ դեպք չլինի, ապա նոյեմբերին շներին արդեն սահման կուղարկեն», — նշեց Գաբրիելյանը։

Գամփռի ժայռապատկերներ են հայտնաբերվել Հայաստանի տարբեր մարզերում, որոնք վկայում են, որ այս ցեղատեսակն արդեն մի քանի հազար տարի հավատարմորեն ծառայում է մարդուն` իր բնավորությամբ և կարողություններով լինելով անգերազանցելի պաշտպան և պահակ։

 

Լրահոս
0