Հոկտեմբերի 1-ին մեկնարկող Միջազգային կոնֆերանսն արդեն երկրորդ անգամ է անցկացվում։ Այս տարվա միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը:
Ի տարբերություն «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային կոնֆերանսին, «Երևան Օփեն» միջազգային մրցաշարն անցկացվում է առաջին անգամ, սակայն արդեն 11 երկրի 115 շախմատիստ մասնակցելու հայտ է ներկայացրել, որոնց թվում է նաև 23 միջազգային գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ:
Ասուլիսի բանախոսներն են`
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Նորայր Քալանթարյանը,
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը։
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար`
Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։