00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վարչապետի հայտարարած գողությունը փիլիսոփայություն էր

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պրիմիտիվ գողությունների մասին վարչապետի հայտարարությունը ոչ թե հանցագործության մասին հաղորդում է եղել, այլ` փիլիսոփայություն: Այսօր լրագրողների հետ զրույցում Կարեն Կարապետյանի խոսքն այսպես մեկնաբանեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Մեկ շաբաթ առաջ, կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին հորդորեց դադարեցնել պրիմիտիվ գողությունները:

Բարձր մակարդակով հնչեցված և քրեաիրավական հետևանքներ ենթադրող այս հաղորդումը, սակայն, որևէ հետևանք չունեցավ:

Լրագրողների այս դիտարկմանն ու հարցին, թե ինչու իրավապահներն ընթացք չտվեցին վարչապետի մատնանշած հանցագործության բացահայտմանը, ԱԺ փոխնախագահն այսօր հայտարարեց, որ Կարեն Կարապետյանը խոսել է ընդհանուր և փիլիսոփայորեն:

«Կոնկրետ հանցագործության մասին չէ խոսքը, այլ փիլիսոփայության, որ կան խնդիրներ, որ մենք պետք է ավելի արդյունավետ աշխատենք»,- ասաց Շարմազանովը:

Իսկ հարցին ավելի փաստարկված ու մանրամասն պատասխան ստանալու համար ԱԺ փոխխոսնակը խորհուրդ տվեց դիմել անձամբ վարչապետին:

 

Լրահոս
0