00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարելավվել են

© SputnikУбийство ножом
Убийство ножом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերով քննության որակը և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում էապես բարելավվել են մի շարք հանցատեսակների բացահայտման ցուցանիշները, կրճատվել նախաքննության ժամկետները։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. 2016 թվականի առաջին 6 ամիսներին գրանցվել է սպանության 41 դեպք, որից 38-ը կամ 90,2 տոկոսը բացահայտվել է։ Նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բացահայտումը բարելավվել է 27 տոկոսով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

2015 թվականին գրանցված սպանության 38 դեպքից բացահայտվել էր 63,1 տոկոսը, իսկ 2016 թվականի 9 ամսվա տվյալներով՝ բացահայտումն արդեն կազմել է 93,1 տոկոս (9 ամսվա ընթացքում գրանցվել է սպանության 58 դեպք, որից 54-ը բացահայտվել է)։ էապես՝ 27,5 տոկոսով, բարելավվել են ավազակային հարձակումների բացահայտումները՝ կազմելով 71 տոկոս՝ 2015 թվականի 43,5 տոկոսի դիմաց։

Որոշ դրական տեղաշարժ է նկատվել նաև բնակարանային գողությունների բացահայտման աշխատանքներում. այս տարի բացահայտման ցուցանիշը բարելավվել է շուրջ 8 տոկոսով՝ կազմելով 31 տոկոս՝ նախորդ տարվա 23 տոկոսի դիմաց։

Սպանության փորձերի բացահայտումը կազմել է 100, բռնաբարության և բռնաբարության փորձերի ցուցանիշը՝ 94,1, խարդախության դեպքերի բացահայտումը՝ 91 տոկոս։

Ընդհանուր առմամբ 2016 թվականի առաջին կիսամյակում քննչական կոմիտեի քննիչներն աշխատել են մեծ ծանրաբեռնվածության պայմաններում. 6 ամսվա ընթացքում քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 26.6 գործ. Կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր առմամբ 12601 քրեական գործ։

Այդուհանդերձ՝ քննությունը ճիշտ պլանավորելու, ճիշտ կազմակերպելու արդյունքում կրճատվել են նախաքննության ժամկետները։ Այսպես՝ եթե 2015 թվականի առաջին կիսամյակում քննված քրեական գործերից մինչև երկու ամիս ժամկետում ավարտվել է 1750, ապա 2016 թվականի առաջին կիսամյակում՝ արդեն 2068 քրեական գործ։

Վերլուծությունները ցույց են տալիս, որ դատարանների որոշումների հիման վրա կապի օպերատորներից վերծանումներն ստանալու էլեկտրոնային համակարգի ներդրումն էապես նպաստել է քննության ընթացքում անհրաժեշտ տեղեկություններն օպերատիվ ստուգելուն, նախաքննության ժամկետները կրճատելուն։ Պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում քննության ժամկետները երկարացվում են քրեական գործերով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվող փորձաքննությունների եզրակացություններն ուշ ստանալու պատճառով։ Եվ արդեն իսկ քննարկումներ են իրականացվում համապատասխան կառույցների հետ՝ համատեղ լուծումներ գտնելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ ձեռք է բերվել համաձայնություն, որ դատահոգեբանական փորձաքննություններն անհրաժեշտության դեպքում կատարվեն բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի մասնագետների կողմից, ինչն էապես կթոթափի հանրապետությունում դատահոգեբանական փորձաքննություններ իրականացնող փորձագիտական հիմնարկների ծանրաբեռնվածությունը։

 

Լրահոս
0