00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եռաբլուր» պանթեոնի տնօրեն. Կոտրված շիրմաքարը ոչ թե վանդալիզմի, այլ ուժեղ քամու հետևանք է

© Sputnik / Asatur YesayantsЕраблур. Могила Арам Габриеляна
Ераблур. Могила Арам Габриеляна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց սկանդալային մի լուսանկար, որտեղ պատկերված է Վայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը։ Որոշ կայքեր այդ լուսանկարն անվանեցին «վանդալիզմի» դրսևորում։ Թե ինչ է իրականում տեղի ունեցել, Sputnik Արմենիան փորձեց պարզել «Եռաբլուր» պանթեոնի տնօրեն Սուրեն Խաչատրյանից։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Այն կայքերը, որոնք տեղադրել էին մեջտեղից կիսված շիրմաքարի լուսանկարն ու գրել, թե շիրմաքարը պղծվել է, այսօր արդեն ջնջել են այդ լուսանկարը։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տնօրեն Սուրեն Խաչատրյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ «Մայիսի 23-ին ուժեղ քամիներ էին ամբողջ հանրապետության տարածքում, որի հետևանքով տեղի ունեցան ավերածություններ, ինչը հասավ նաև «Եռաբլուր» պանթեոնին, և զոհված ազատամարտիկների 4 շիրմաքար կոտրվեց»,- ասաց Խաչատրյանը։

Նրա խոսքով` քարի տակ գտնվող ամրաններից մեկը կոտրվել էր, քարն ընկել էր դրանց վրա ու ճաք տվել։

«Ականատեսներ են եղել, քարը ցցի վրայից ծռվել ու ընկել է, մասնագետները նայել են, գիտեն։ Մենք տեղեկացրել ենք ՊՆ վարչություններից մեկին։ Եկան, նշեցին, որ վերականգնեն սխալը»,-ասաց Խաչատրյանը։

Նա պատմեց նաև, որ այդ ընթացքում 17 տարեկան մի երիտասարդ եկել ու տեսել է քարը կոտրված վիճակում, լուսանկարել է ու անմիջապես տեղադրել համացանցում։ Լրատվական որոշ կայքեր էլ, ըստ նրա, անմիջապես վերցրել են ու լուսանկարների վրա սկանդալային նյութ կառուցել։

© Sputnik / Asatur YesayantsՎայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը
Վայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը - Sputnik Արմենիա
1/3
Վայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը
© Sputnik / Asatur YesayantsՎայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը
Վայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը - Sputnik Արմենիա
2/3
Վայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը
© Sputnik / Asatur YesayantsՎայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը
Վայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը - Sputnik Արմենիա
3/3
Վայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը
1/3
Վայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը
2/3
Վայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը
3/3
Վայքի գումարտակի հրամանատար Արամ Գաբրիելյանի կոտրված շիրմաքարը

«Կայքերը վերցնում են ու անմիջապես վերնագիր դնում, որ վանդալիզմ է տեղի ունեցել։ Բացատրություն գրեցինք, թե ինչ է տեղի ունեցել։ Նույնիսկ ազատամարտիկի տղան եկավ մեզ մոտ, զայրացած ու կոպիտ արտահայտվեց, թե ինչու են նման բաներ գրել։ Հերոսը զոհվել է 1997 թվականին, տղան ասում է` իմ հայրն ի՞նչ է արել, որ ջարդեին շիրմաքարը, կամ ինչու՞ պետք է հերոսի նկարը ջարդեն»,-ասաց «Եռաբլուր» պանթեոնի տնօրենը։

Նա չթաքցրեց, որ, այնուամենայնիվ, վատ տեղադրված քար է եղել։ Իսկ տեղադրողը ոչ թե պաշտպանական գերատեսչությունն է, այլ` հերոսի ընտանիքը։ Այս պահին նախարարությունը նախաձեռնել է վերականգնել շիրմաքարը, այդ թվում նաև` վնասված մյուս 3 քարերը։ Նա ավելացրեց, որ «Եռաբլուրում» նախատեսվում է լայնածավալ վերականգնողական ծրագիր իրականացնել։ Շիրմաքարի վերականգնումը ևս կլինի այդ ծրագրի շրջանակում։

Մայիսի 23-ից անցել է մի քանի ամիս, սակայն քարը վերականգնելու կամ նորը տեղադրելու տեսանելի քայլ դեռ չկա։

Լրահոս
0