Նրանց հետ հայկական կողմը կպայմանավորվի մի շարք խոշոր արդյունաբերական նախագծերի հարցում՝ պղնձի ձուլում, ցեմենտի, ապակու և պեռլիտի արտադրություն։
«Արմինֆո» տնտեսական վերլուծական գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ավանեսովն անդրադառնում է այս թեմային։
«Արդեն 11 տարի է` խոսվում է Հայաստանում նոր պղնձային ձեռնարկություն կառուցելու մասին։ Դեռևս 2005 թվականին ստեղծվել է համապատասխան գրասենյակ, որն ուսումնասիրել է վիճակը և ի լուր աշխարհի հայտնել, որ այդ ձեռնարկության համար անհրաժեշտ է 300 միլիոն եվրո, սակայն այսօր այդ գինը բարձրացել է ևս 100 միլիոն եվրոյով և դարձել 400 միլիոն»,- ասում է Ավանեսով` նշելով, որ զգուշավոր է այդ ձեռնարկության հարցում։
Նրա խոսքով` որպեսզի այդ ձեռնարկությունը տնտեսական առումով արդյունավետ լինի, անհրաժեշտ է, որ ձեռնարկությունն արտադրի 250 հազար տոննա հումք` այսօրվա 130 հազարի փոխարեն։