ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Երևան քաղաքի Կիևյան փողոցի բնակիչ, 30-ամյա Լևոն Զաքարյանը Արշակունյաց պողոտայում՝ թիվ 37/3 հասցեի «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ իր վարած Վազ 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել անձը չպարզված 55-60 տարեկան տղամարդու։ Այս մասին հայտնում է shamshyan-com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը, որը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։