00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էրեբունի–Երևանին ընդառաջ. ո՞ր փողոցները փակ կլինեն հոկտեմբերի 8–ին

© Sputnik / Асатур ЕсаянцДень города Еревана. 2797-летие Эребуни
День города Еревана. 2797-летие Эребуни - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևան, արևի մայրաքաղաք։ Սա է Էրեբունի–Երևան տոնակատարության այս տարվա կարգախոսը։ Համայն հայության մայրաքաղաքը դառնում է 2798 տարեկան։ Քաղաքապետարանում խոստացան` թեկուզ միջոցառումները կլինեն ավելի սեղմ բյուջեով, բայց կընթանան ուրախ և ջերմ մթնոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Այսօրվանից սկսած մայրաքաղաքի փողոցները քայլ առ քայլ տոնական տեսք կստանան։ Շենքերը, կամուրջներն ու նույնիսկ տրանսպորտային միջոցները կարմիր, ծիրանագույն և դեղին հանդերձանք «կհագնեն»։ Մայրաքաղաքի տոնական տեսքը կամբողջանա հոկտեմբերի 8-ին, երբ կսկսվեն ուրախ միջոցառումները։

Այս տարի միջոցառումների անցկացման համար տրամադրվող բյուջետային միջոցներն ավելի համեստ են։

«Դեռևս մայիսին Երևանի քաղաքապետն իր լիազորությունների շրջանակում 2016 թվականի համար նախատեսված բյուջեում իրականացրեց մասնակի փոփոխություններ` հաշվի առնելով ապրիլյան պատերազմում տեղի ունեցածը, ֆինանսական օժանդակություն ուղղվեց դեպի մեր հաշմանդամ, զոհված և վիրավորված ազատամարտիկների ընտանիքները»,-ասաց Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։

© Мэрия ЕреванаԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմ
Рузанна Закарян, Арам Сукиасян, Араз Багдасарян - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ

Ըստ այդմ, նախատեսված 130 միլիոն դրամի փոխարեն միջոցառումների համար ծախսել 65 միլիոն դրամ։ Օրակարգից կհանվեն ամենածախսատար միջոցառումները։ Արամ Սուքիասյանը թվարկեց դրանցից մի քանիսը։

«Մասնավորապես, կհանվի Հանրապետության հրապարակում անցկացվող գալա–համերգը, շքերթը, որը սովորաբար մեկնարկում էր Երևանի քաղաքապետարանի դիմացից և շարունակվում Ամիրյան փողոցով դեպի հրապարակ։ Կեսօրին առանձին միջոցառում էր լինում Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Այս միջոցառումները նույնպես հանվել են այս տարվա ցանկից»,-ասաց նա։

Мария Барагамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Էրեբունի–Երևան տոնակատարությունն այս տարի համեստ կլինի

Սուքիասյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի փողոցները հիմնականում բաց կլինեն։ Փակ կլինեն միայն Աբովյան փողոցը` Թումանյան խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Էրեբունի փողոցը` մինչև թանգարան։

«Այնուամենայնիվ 34 անուն միջոցառում կա։ Հիմնական հարթակներում, հրապարակներում, բացօթյա հատվածներում կունենանք ավանդական դարձած միջոցառումներ, կհնչի ռոք, ջազ, էթնո երաժշտություն։ Գարեգին Նժդեհի արձանի հարևանությամբ կտեղադրվի բեմահարթակ, սկզբում ազգային փոքրամասնությունները հանդես կգան իրենց էթնո մշակույթով, հետո ներկաները կվայելեն հայկական մեղեդիներ»,-ասաց Սուքիասյանը։

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն էլ տեղեկացրեց, որ նշյալ միջոցառումներին զուգահեռ կիրականացվեն սոցիալական աջակցության ծրագրեր։ Քաղաքապետարանի աշխատակիցները կայցելեն 2798 ընտանիք ու նվերներ կհանձնեն նրանց։

«Վաղվանից աշխատակիցները կայցելեն այդ ընտանիքներ, կշնորհավորեն, մայրաքաղաքի արևոտ սրտից նրանց ջերմություն կպարգևեն ու կհանձնեն նվերները։ Նպատակը Երևանի բնակիչների հանդեպ հոգածություն ցուցաբերելն է»,-ասաց նա։

Քանի որ հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է, ուշադրություն կհրավիրվի նաև նրանց ուղղությամբ։ Երևանում կա 19 տարեց մարդ, որոնց տարիքն անցել է 100-ը։ Հատուկ այցելություններ կլինեն նաև նրանց տներ։

© Мэрия ЕреванаԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմ
Мария Барагамян - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ
Լրահոս
0