Ասուլիսի բանախոսներն էին՝
Փառատոնի հիմնադիր, «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնի ղեկավար Արսեն Գրիգորյանը,
«Կարին» ազգագրական համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը,
«Նուբար» ազգագրական համույթի ղեկավար Լուսինե Նազարյանը:
«Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնն իրականացնում է «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնը՝ կենտրոնի նախագահ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ:
Փառատոնի մասնակից խմբերն են Ակունք, Կարին, Վան, Սասնա ծռեր, Տարոնցիներ, Վերադարձ, Մասունք, Նուբար, Մենք ենք մեր սարերը, Տավրոս, Գորանի, Ծովակ, Մարաթուկ, Մշո հավքեր:
Փառատոնի ընթացքում կցուցադրվեն նաև հայ երգարվեստի, երաժշտարվեստի և պարարվեստի երախտավորների գործունեության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմեր:
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
Հեռ.` +374 (10) 60-0130 Բջջ.` +374 (94) 18-3377
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։