00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է

© Sputnik / Asatur YesayantsАсмик Погосян
Асмик Погосян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
168.am-ին մոտ կանգնած աղբյուրների վկայությամբ՝ Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները և պատրաստվել հեռանալ:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. 168.am-ը գրում է, որ մշակույթի նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը: Սրա վկայությունն են Հասմիկ Պողոսյանի տրամադրության վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսևորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական պաշտոնանկության մասին լուրերը և զերծ մնում հրապարակային սպառիչ մեկնաբանություններից:

Ավելի վաղ մշակութային շրջանակներում խոսակցություններ էին շրջում, թե սույն տիկնոջ համար է պահվում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը:

Ի դեպ, նաև կարծիք կար, որ Հ. Պողոսյանի քաղաքական վաղեմի ձգտումն է եղել Իտալիայում ՀՀ արտաքին և լիազոր դեսպանի պաշտոնը, որն անկատար մնաց:

Թե մինչ այսօր նախնական ի՞նչ պայմանավորվածություններ կարող էին փոփոխության ենթարկվել կամ չեղյալ հայտարարվել՝ հայտնի է միայն կառավարական նեղ շրջանակներին, բայց այն, որ Մշակույթի ամենաերկարակյաց նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել, թերևս, պարզ է:

Հայտնի է նաև, որ քաղաքական շրջանակներում, որպես Մշակույթի նոր նախարարի պաշտոնի առավել հավանական թեկնածու՝ արդեն տևական ժամանակ շրջանառվում է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանի անունը:

Թե ի՞նչ հուն կմտնեն ներքաղաքական զարգացումները. ու ի՞նչ տեսք կստանա Կառավարության նոր կազմը, պարզ կդառնա մոտ ապագայում:

 

 

Լրահոս
0