ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Ռուբեն Փաշինյանի համանուն պատմվածքի մոտիվներով նկարահանված ֆիլմի թրեյլերը ցուցադրվել էր դեռ անցյալ տարի։ Փաշինյանը նաև ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերն է։ Ֆիլմը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և անմեղ զոհերի հիշատակին։
Ֆիլմի երկրորդ մասի աշխատանքներն ավարտվել են վերջերս։
Փաշինյանի խոսքով` այս նախագիծը շարունակելու գաղափարը վարակել է բոլոր մասնակիցներին։
«Կարելի է վստահաբար ասել, որ ֆիլմի հեղինակներն են ոչ միայն հայտնի դերասան Վիգեն Ստեփանյանը, որը կատարում է գլխավոր դերերից մեկը, բեմադրիչ-օպերատոր Հակոբ Կարանֆիլյանն ու ես` ձեր խոնարհ ծառան, այլև բոլոր նրանք, ովքեր մասնակցել են նկարահանումներին»,- ասաց նա։
Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում և ԱՄՆ-ում։