00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երևան» ամսագրի հատուկ թողարկումը. անկախության 25 տարին

© Sputnik / Asatur YesayantsПрезентация спецвыпуска журнала "Ереван", посвященного 25-летию независимости Армении
Презентация спецвыпуска журнала Ереван, посвященного 25-летию независимости Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Երևան» ամսագրի հատուկ համարում հատուկ տեղ է հատկացվել այն սերնդին, որը ծնվել է անկախության տարիներին։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. Հիմնական գաղափարն այն է, որ Հայաստանի ներկան հետխորհրդային սերնդի ձեռքում է։ Անկախ երկրում ծնված երեխաները բոլորովին այլ կերպ են ընկալում հայրենիք գաղափարը։

Ամսագիրը ներառել է անկախության տարիների 25 կարևորագույն իրադարձություններն ու ձեռքբերումները։ Դրանցից ամենանշանակալիներն են ազգային մարտունակ բանակի ստեղծումը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, Հյուսիսային պողոտայի շինարարությունը, 32-րդ շախմատային օլիմպիադան, 2007թ-ին Վլադիմիր Արզումանյանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։

Բացի այդ, «Երևան» ամսագրի վարկածով նշանակալի ձեռքբերում է համարվում դասական հայ գրականության թվային գրադարանի ստեղծումը, Արենիի քարանձավներում անցկացված պեղումները, նորարարական դպրոցների բացումը, «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցումը, Հայաստանի հաղթանակը 2012թ-ին Ստամբուլի Շախմատային օլիմպիադայում, քաղաքացիական հասարակության ձևավորումը և այլն։

«Ամսագիրը լույս է տեսնում հատուկ թողարկման ձևաչափով, վերջին համարը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին։ Այսօրվա համարն էլ նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին»,- ասաց ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Լորենցը։

© Sputnik / Asatur YesayantsԱննա Լորենց
Презентация спецвыпуска журнала Ереван, посвященного 25-летию независимости Армении - Sputnik Արմենիա
Աննա Լորենց

Նրա խոսքով` այս անգամ թիմը փորձել է հատկապես ազնիվ լինել թե՛ իր, թե՛ ընթերցողի հետ։

«Սա Հայաստանի ծննդյան օրն է, ուստի զրույցը պետք է դրական լինի։ Մենք մեզ համար պարզել ենք, որ այս 25 տարվա ընթացքում շատ լավ իրադարձություններ են եղել։ Անկախություն ձեռք բերելուց հետո մեզ թվում էր, որ դա ինքնանպատակ է։ Այսօր` 25 տարի անց, կարծում եմ, որ մենք բոլորս հասկացել են, որ անկախությունը հնարավորություն է, որը մենք պետք է օգտագործենք»,- ասաց Լորենցը։

Նա նաև նշեց, որ ավագ սերունդը կարողացել է երիտասարդների փայլուն սերունդ մեծացնել, որոնք այս տարվա ապրիլին ապացուցեցին, թե ինչ է իրենց համար նշանակում հայրենիքը։ Լորենցը կարծում է, որ խորհրդային տարիներին ծնված սերնդի համեմատ նրանք բոլորովին այլ մարդիկ են, քանի որ ծնվել են անկախ Հայաստանում, և անկախությունը նրանց համար այլընտրանք չունի։

Լրահոս
0