00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտունեցու հուշերը. Մոնթեն նույնիսկ գերիների հանդեպ էր մարդասեր

Բաժանորդագրվել
Մոնթե Մելքոնյանն այն քաջ ու անձնվեր հերոսներից է, որի շնորհիվ այսօր անկախ Հայաստան–Արցախ ունենք։ Հայրենանվեր գործունեության համար նա արժանացել է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների ազգային հերոսի կոչման։ Sputnik Արմենիան անդրադարձել է նրա կյանքն ու հերոսական կերպարը նկարագրող պատմություններին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Գոհար Սարգսյան. Մոնթե Մելքոնյանը սիրել է պառկել գետնին, նայել երկնքին ու խորհել կամ էլ զբաղվել է կենդանիների հետ։ Մի օր նա ԱՄՆ-ում իր բարեկեցիկ ու խաղաղ կյանքը թողեց ու հանձն առավ համամարդկային, հետո հայրենանվեր գործը։

1970-71 թվականներն էին։ Մոնթե Մելքոնյանը ճանապարհորդում էր ընտանիքի հետ գրեթե ամբողջ Եվրոպայով։ Այցելեց 41 երկիր, շատ բան լսեց, տեսավ ու փոխվեց նրա աշխարհայացքը։ Դպրոցական էր։ Ուսուցչուհին նրան հարցրեց` ի՞նչ ազգություն ունես։ Պատասխանեց` ամերիկացի եմ։ Ուսուցչուհին նկատեց` ամերիկացի լինելով հանդերձ պետք է նաև որևէ ազգության պատկանել։ Մոնթեն գնաց տուն ու հարցրեց ծնողներին. նրանք էլ պատմեցին, որ ազգությամբ հայ են։

Դրանից հետո Մոնթեն ծնողների հետ մեկնեց Թուրքիա ու այցելեց մեծ պապի տուն։ Նրա համար զարմանալի էր` ինչու՞ է ապրում պապի տնից այդքան հեռու։ Ու Մոնթեն սկսեց ուսումնասիրել իր ազգի պատմությունն ու ներկան։ Դրանով սկիզբ դրվեց նրա հերոսական կենսագրությանը։

…Մինչև Հայաստան հասնելը նա երկար ճանապարհ է անցել։ Հենց սկսվել է արցախյան պատերազմը, մեկնել է ռազմաճակատ։

© Tigran MetsՄոնթե Մելքոնյանն իր ծառայակիցների հետ
Монте Мелконян с сослуживцами - Sputnik Արմենիա
Մոնթե Մելքոնյանն իր ծառայակիցների հետ

1992 թվականին ստանձնել է ԼՂ Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը։ Նրա ղեկավարած ամենափայլուն գործողություններից է Օմարի լեռնանցքի նվաճումը։

Մոնթեն փառահեղ հերոս էր. դա անհերքելի փաստ է։ Իսկ բնավորության գծերի ու ազնվության մասին Sputnik Արմենիան զրուցել է նրա մարտական ընկերների հետ։

Սլավիկ Հայրապետյանը Մոնթեին հանդիպել է հենց Մարտունիում։ Պատմում է` Մոնթեն կամ իրենց Ավոն բացասական գիծ չուներ։ Եթե որևէ մեկը նրան պատմեր, ինչպես ինքն է ասում` այդ հեքիաթային մարդու մասին, չէր հավատա, բայց այս պարագայում ամեն ինչ իր աչքով է տեսել։

«Ինձ մոտ ադրբեջանցի գերիներ կային, ասեց` Սլավիկ, նրանց օրը քանի՞ անգամ ես կերակրում, ասեցի` Ավո, ի՞նչ կերակրել։ Ասեց` պետք է 3 անգամ կերակրել։ Ես էլ, թե` Ավո, կարո՞ղ է պատահի մի հատ էլ լողացնենք, ասեց` այ ճիշտ ես ասում, նաև լողացրու։ Նա չէր թողնում, որ որևէ մեկը գերիներին ձեռք տար։ Ասում էր` մարտի դաշտում թշնամի է, այստեղ` գերի, նրան ձեռք տալ չի կարելի»,- պատմեց Հայրապետյանը։

Այն ժամանակ Սլավիկ Հայրապետյանը Մարտունու միլպետն էր։ Տեսնելով, որ Մոնթեն ավտոմեքենա չունի` իր ծառայողական մեքենան ու վարորդին` Կոմիտասին տրամադրեց նրան։

«Մարտունին ռմբակոծում էին, ասեցի` էրեխուս տանեմ հարևան գյուղ, Ավոյին խնդրեցի, որ ավտոն տա, ասեց` չէ, մեքենան բանակինն է։ Ես էլ բարկացած ասեցի` մեքենան իմն է, վարորդը իմն է։ Չէ՛, ջղայնացավ իրեն հատուկ 3 գոռոցով, բանակի՛նն է, պետք է բանակին ծառայի։ Անցավ մի քանի րոպե, Ավոն կանչեց`Սլավիկ, երեխեքը որ ոտքով քայլեն, առողջարար կըլլա»,-ժպիտով պատմեց մեր զրուցակիցը։

Իրենց Ավոյի մասին նա բազմաթիվ պատմություններ ունի։ Չգիտե` որտեղից սկսել ու որտեղ ավարտել։

«Ես միլիցիայի տուլուպներ էի ստացել`տաք բաճկոններ, խնդրեցի, որ մի հատ էլ ավելի տան, որ տամ Ավոյին։ Ասեցի` նվեր եմ բերել, ջղայնացած վեր կացավ,թե` ես պետք չունեմ, շողոքորթություն չեմ սիրում, տար զինվորին տուր»,- պատմեց Մոնթեի ընկերը։

Պատահական չէ, որ Մոնթեն միշտ եղել է կարկատած հագուստով։ Նա նորը գերադասում էր տալ զինվորներին։

Այն հարցին, թե ինչ սովորություններ ուներ Մոնթեն, Հայրապետյանն անմիջապես պատասխանեց` խմել չէր սիրում։ Իրեն բնորոշ ձայնով ու բառերով ասել է` խմիչք օգտագործելն էշություն է։ Սլավիկ Հայրապետյանը պատմեց, որ «էշ»-ը Մոնթեի արտաբերած ամենավատ բառն էր։

Մոնթեից հետո մեր զրուցակցի մոտ դատարկություն է, բայց նա ապրում է Ավոյի մասին հուշերով։ Ինչպես մեզ հետ զրույցում խոստովանեց, Մոնթեի մասին հուշերը զսպողական ուժ ունեն, նրան այսօր էլ ստիպում են ապրել ազնիվ ու համամարդկային արժեքներով։

Լրահոս
0