00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, կեցցե այն Հայաստանը, որ եկել է

© presidentՍերժ Սարգսյան
Սերժ Սարգսյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի մայրաքաղաքում անկախության 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումներն այսօր շարունակվեցին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած տոնական համերգով: Համերգի ավարտին ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik. Մարզահամերգային համալիրում կայացած ՙԱնկախության սերունդ՚ խորագիրը կրող տոնական համերգին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, գործադիր իշխանության անդամներ, պատգամավորներ, հոգևորականներ, մշակութային գործիչներ, զինվորականներ:

Զորահանդեսի մասնակից պատվո պահակայինները ցուցադրական ելույթ են ունեցել - Sputnik Արմենիա
Պատվո պահակախմբի անթերի ելույթը

Համերգում մեծարանքի արժանացան հայրենիքի պաշտպանության գործին իրենց նպաստը բերած զինվորականները, Հայաստանը միջազգային մարզական առաջնություններում ներկայացրած հայ մարզիկները, ինչպես նաև մշակույթի, գիտության ասպարեզում մեծ հաջողությունների հասած անկախության սերնդի ներկայացուցիչները:

Համերգի ընթացքում հնչեց նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հեղինակած երգը:

Համերգի ավարտին ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ներկայացնելով անկախության ուղին՝ նախագահը նշեց. ՙՄենք կանգնած էինք լայնածավալ պատերազմի շեմին, մենք ապրում էինք էներգետիկ ճգնաժամի պայմաններում, նախկին ԽՍՀՄ հանրապետություններից թերևս ոչ մեկը չուներ այդքան անբարենպաստ մեկնարկային վիճակ, բայց մենք չդավաճանեցինք մեր ընտրած ուղուն, հավատարիմ մնացինք անկախ ու ժողովրդավարական երկիր կառուցելու մեր որոշմանը՚:

Անկախության սերունդն էլ, Սերժ Սարգսյանի խոսքով, պատրաստ է պայքարել հայրենիքի սահմանների պաշտպանության համար և կռվում է առյուծի նման:

ՙԱյսօր մեր երկիրն արագացված բարեփոխումների փուլ է մտել,- ասաց Սերժ Սարգսյանը:- Սրանք զուտ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Սրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Մենք գիտենք, թե ուր ենք գնում և ինչպես պետք է հասնենք այնտեղ՚,- ասաց նախագահը:

Իր ելույթը ՀՀ նախագահն ավարտեց ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի թևավոր խոսքով՝ ՙԿեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու՚: Վերաիմաստավորելով հերոսի խոսքը՝ Սերժ Սարգսյանն ասաց. ՙՄենք ասում ենք՝ կեցցե այն Հայաստանը, որ եկել է, բայց անմիջապես երկրորդում ենք՝ կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու՝ նկատի ունենալով ավելի բարեկեցիկ և ապահով Հայաստան՚:

Օրվա տոնական տրամադրությունը եզրափակվեց տոնական հրավառությամբ:

Լրահոս
0