ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի Հեղափոխության հրապարակում սեպտեմբրի 21-25-ը կանցկացվի հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա տոնավաճառը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի մամուլի ծառայությունը։
«Տոնավաճառի այցելուներին կծանոթացնեն հայկական երաժշտական գործիքների պատմությանը, կազմակերպիչները կպատմեն ազգային պարերի մասին և վարպետության դաս կանցկացնեն բոլոր ցանկացողների համար: Այցելուներին հնարավորություն կտան սովորել քոչարի, բերդ, յարխուշտա պարել», — նշված է հաղորդագրության մեջ։
«Ոսկե նուռ» կներկայացվեն հայկական ապրանքներ, ոսկերչական իրեր և հուշանվերներ, ազգային արվեստի գործեր:
Միջոցառման շրջանակներում մայրաքաղաքում նաև հայ-մոսկովյան մարդասիրական համաժողով կանցկացվի։ Տոնավաճառը կմեկնարկի Մոսկվայի Հայկական թատրոնի դերասանների և տարբեր համույթների տոնական համերգով։
«Ոսկե նուռ» առաջին տոնավաճառն անցկացվել է Մոսկվայում 2005 թվականին։