ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Տեղեկացնենք, որ գրականության ոլորտի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը կմասնակցեն «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ: «Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարք այլ միջոցառումներ:
«Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ: Աշխարհ» (Is the Free independent, is the Independent free? Person. Society. Nation. World.) խորագրի ներքո անցկացվող «Գրական տապան 2016»-ին կմասնակցեն գրական ոլորտի ներկայացուցիչներ Անտոնիո Ֆիանը (Ավստրիա), Էլիզաբեթ Ֆիանը (Ավստրիա), Գուրամ Օդիշարիան (Վրաստան), Կլաուդիո Պոցանին (Իտալիա), Ֆահրեդին Շեհուն (Կոսովո), Կալինա Իզաբելա Զիոլան (Լեհաստան), Դարիուս Թոմաս Լեբիոդան (Լեհաստան), Վադիմ Մեսյացը (Ռուսաստան), Լերա Մանովիչը (Ռուսաստան), Ռոդոլֆո Հասլերը (Իսպանիա), Բաշիր Սակհավարզը (Միացյալ Թագավորություն), Կարստեն Շտայնմեցը (Գերմանիա), ինչպես նաև բազմաթիվ հայ գրողներ:
8-րդ «Գրական տապան»-ի ընթացքում նախատեսվում է կազմակերպել Լեհաստանում և Հայաստանում հրատարակված գրքերի շնորհանդես՝ լեհ բանաստեղծների մասնակցությամբ: Տեղի կունենա նաև Գուրամ Օդիշարիայի «Չուղարկված նամակներից» գրքի շնորհանդեսը:
Հրավիրում ենք մասնակցելու փառատոնի բացման արարարողությանը:
Sputnik Արմենիան միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է։