00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավանդական հարիսան՝ Մուսա լեռան հերոսների հիշատակին

© Sputnik / Petros Lagesyan 101 лет самозащите Муса Лера
101 лет самозащите Муса Лера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մուսա լեռան ինքնապաշտպանության հուշահամալիրի տարածքում այսօր նշվեց մուսալեռցիների մաքառման 101-րդ տարեդարձը: Ավանդական հարիսան այս անգամ եփվեց 101 կաթսայում ու, որպես հոգեհաց, բաժանվեց տոնախմբության մասնակիցներին:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. 1915թ-ի հուլիսին Օսմանյան թուրքիայի ռազմական ղեկավարությունը մուսալեռցիներին տեղահանելու հրաման արձակեց: Տեղի վեց հայկական գյուղերի ներկայացուցիչները խորհրդակցություն հրավիրեցին, որի ժամանակ որոշվեց դիմել ինքնապաշտպանության և այն կազմակերպել Մուսա լեռան վրա։

Թեև զենքը քիչ էր, փրկության հույսն էլ՝ փոքր, բայց մուսալեռցիները գերադասեցին զոհվել զենքը ձեռքին, քան հանձնվել թշնամու ողորմածությանը։

1915 թ-ի հուլիսի 21-ին Մուսա լեռան շրջակա վեց գյուղի շուրջ 5000 բնակիչ՝ մեծ ու փոքր, բարձրացան լեռան գագաթը: Լեռան վրա անցկացրած 53 օրերին ինքնապաշտպանության մասնակիցների միակ սնունդը հարիսան էր, որն այսօր դարձել է մուսալեռցիների սերունդների ավանդական տոնական ուղեկիցը:

© Sputnik / Petros LagesyanՀայաստանի և Ֆրանսիայի դրոշները Մասիսի ֆոնին, Մուսալեռում
101 лет самозащите Муса Лера  - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ֆրանսիայի դրոշները Մասիսի ֆոնին, Մուսալեռում

Մուսալեռցի Պողոս Ղարիբյանը պատմում է, որ Մուսա լեռը բարձրացած իրենց պապերը հետները միայն անասուններ ու ցորեն էին տարել, ուստի միակ կերակուրը, որ կարող էր բավարարել 5000 հոգու, հարիսան էր:

«Որպեսզի թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին ու թե՛ կռվող մարդկանց սննդով ապահովեն, մտածել են հարիսա պատրաստել, որը վերին աստիճանի սննդարար է, մեկ անգամ եթե ուտում ես, ուրիշ սննդի կարիք չես զգում, կալորիականությունը շատ բարձր է»,- հարիսայի պատրաստման մուսալեռյան ավանդույթի ծագումն է մեկնաբանում Պետրոս Ղարիբյանը՝ հավելելով, որ այն միշտ մուսալեռցիների հետ է. «Ուր գնացել ենք, մեր ավանդույթը մեզ հետ տարել ենք»:

Մուսա լեռան ինքնապաշտպանության ժամանակ ունեցան 18 զոհ. 17-ը զոհվեց լեռան վրա, մեկը, որը վիրավոր էր, մահացավ արդեն նավի վրա՝ փրկության ճանապարհին:

Թուրքական կանոնավոր բանակի ու հրոսակախմբերի դեմ 53-օրյա մաքառումից հետո, ֆրանսիական և անգլիական նավերը, տեսնելով ինքնապաշտպանվողների՝ «Քրիստոնյաները վտանգի մեջ են» գրությունը, օգնության եկան ցեղասպանությունից փրկված հայերին:

© Sputnik / Petros Lagesyan101 կաթսայում եփվում է ավանդական հարիսան
101 лет самозащите Муса Лера  - Sputnik Արմենիա
101 կաթսայում եփվում է ավանդական հարիսան

Ամեն տարի, նշանավորելով իրենց քաջ նախնիների սխրանքն ու հիշելով ինքնապաշտպանության զոհերին, մուսալեռցիների ժառանգները հարիսա են եփում ու, որպես հոգեհաց, բաժանում:

1930-ական թվականներին, երբ Սիրիայում, Լիբանանում բնակվող մուսալեռցիներին հնարավորություն տրվեց վերադառնալ Հայաստան, նրանք նոր Մուսալեռը կառուցեցին Խորհրդային Հայաստանում, Արարատյան դաշտում՝ իրենց հետ հայրենիք բերելով նաև հարիսայի ավանդույթը:

«Մինչև 1963թ-ը բոլորն իրենց գյուղերում, որտեղ ապրում էին, 6-8 ընտանիքներով, հավաքվում ու ամբողջ գիշեր հարիսա էին եփում, որ առավոտյան հոգեհաց բաժանեն»,- պատմում է մուսալեռցի Պետրոս Ղարիբյանը:

Մ

Ամեն տարի սեպտեմբերի 12-ին հաջորդող կիրակի օրը, մուսալեռցիները բարձրանում էին գյուղի մոտ գտնվող բլուրը՝ ի խորհրդանշումն Մուսա լեռան, գառ մորթում, օջախ վառում ու ամբողջ գիշեր հարիսա եփում:

1963թ-ին Մուսալեռ գյուղում կատարվող ամենամյա այս արարողության մասին տեղեկացած խորհրդային իրավապահները գալիս են գյուղ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունենում այդտեղ գիշերը, բայց հարիսա եփող գյուղացիների արարքի մեջ ոչ մի վտանգավոր բան չգտնելով՝ հեռանում են:

1976թ-ին Խորհրդային Հայաստանի իշխանությունը ոչ միայն արտոնեց Մուսա լեռան ինքնապաշտպանության տարեդարձը նշելու ավանդույթը, այլև թույլատրեց Մուսա լեռան խորհրդանիշը դարձած բարձունքում ինքնապաշտպանության հուշահամալիրի կառուցումը: Այդ օրից ի վեր, մուսալեռցիների տոնը դարձավ համահայկական, իսկ հարիսան՝ համազգային արժեք:

Այս տարի լրացավ Մուսա լեռան հերոսամարտի 101-րդ տարին։ Հուշահամալիրի տարածքը դարձյալ բազմամարդ էր. երգ, պար և, իհարկե, օջախների վրա եփվող 101 կաթսա հարիսա՝ ի հիշատակ վասն հայրենյաց հայ ազգի մղած հերոսական պայքարի այս օրինակի:

Լրահոս
0