10 փաստ Համբարձումյանի կյանքից. հացադուլ, կոնյակ և հետմահու դիմակ
10 փաստ Համբարձումյանի կյանքից. հացադուլ, կոնյակ և հետմահու դիմակ
Sputnik Արմենիա
Ավելի քան մեկ դար առաջ այս օրը ծնվեց հայ աստղաֆիզիկոս, աստղագետ, տեսական աստղաֆիզիկայի խորհրդային դպրոցի հիմնադիր Վիկտոր Համբարձումյանը: 18.09.2016, Sputnik Արմենիա
Այս սենյակը Համբարձումյանի անձնական աշխատասենյակն էր, որտեղ նա աշխատել է Բյուրականում անցկացրած իր ողջ կյանքը: Հենց այստեղ են ծնվել աստղաֆիզիկոսի նոր գաղափարները, այստեղ էր իրականացնում հայ աստղագետն իր ստեղծագործական աշխատանքը: Համբարձումյանը չափազանց աշխատասեր էր:

Ղարաբաղյան պատերազմի սկզբին դերասան Սոս Սարգսյանն ու գրող Զորի Բալայանը Մոսկվայում հացադուլ էին հայտարարել: Նրանց միացավ արդեն տարեց Վիկտոր Համբարձումյանը, որի ինքնազգացողությունը վատացավ հացադուլի իններորդ օրը:
Համբարձումյանին համոզել իր 82-րդ տարեդարձի օրը վերջ տալ հացադուլին և Երևան վերադառնալ կարողացավ միայն Վազգեն I Կաթողիկոսը: Նույն օրը Երևանի Կոնյակի գործարանը, իմանալով, որ մաեստրոն կոնյակ է սիրում, նրան այս շիշն է նվիրում:
Տուն-թանգարանում կարծում են, որ այս հայելին այն սակավաթիվ առարկաներից մեկն է, որը մնացել է մաեստրոյի Թբիլիսիում գտնվող տնից, որտեղ նա ծնվել էր: Կողքին միշտ օծանելիքով և օդեկոլոնով շշեր էին դրված: