ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հանրապատության հրապարպակում ընթանում են Հայաստանի հանրապետության 25-ամյակին նվիրված զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ սեպտեմբրի 21-ին՝ Անկախության օրը, Հայաստանի զինված ուժերը կներկայանա նոր զինտեխնիկայով։
«Տոնական շքերթում նորություններ կլինեն։ Հանրությանը կներկայացնենք մեր ձեռքբերումները, կապացուցենք, որ հայ զինվորը միշտ մարտունակ վիճակում է։ Կհիացնենք գեղեցիկ ցւոցադրական վարժություներով ու հնարքներով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հայկական բանակը պարբերաբար համալրվում է անհրաժեշտ զինտեխնիկայով։
Միշտ չէ, որ այդ մասին բացահայտ խոսում է պաշտպանության նախարարությունը, սակայն դա չի նշանակում, որ մենք ժամանակակից զենք ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ չենք տանում։
Կրկին անդրադառնալով զորահանդեսին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նույնիսկ ամենաարդի զինտեխնիկան ոչինչ է, եթե չկա խիզախ ու պատրաստված զինվոր, ուստի Անկախության տոնին մենք հպարտությամբ ականատես կլինենք մեր զինվորների խրոխտ ոգու և մեր բանակի հնարավորությունների դրսևորմանը։
Ինչ վերաբերում է այս օրերին սահմանում իրականացվող մարտական հերթապահությանը, ապա այն, ըստ ՊՆ մամուլի խոսնակի, առավել զգոնությամբ է իրականցվում։