ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի կեսին Ռիգայում հայկական զբոսայգի կբացվի, իր ֆեյսբուքյան էջում գրել է Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը։
«Շնորհակալություն Ռիգա քաղաքին», — գրել է հոգևորականը` սոցցանցում տեղադրելով շինարարության լուսանկարները։
Ինչպես հայտնում է Sputnik Լատվիան, հոգևորականը հաղորդել է, որ գեղեցիկ լանդշաֆտային դիզայնով զբոսայգում մանկական ատրակցիոններ կլինեն։ Զբոսայգու բացումը նախատեսված է հոկտեմբերի 15-ին։ Հայտնի է, որ այն լինելու է Ռիգայի հայկական եկեղեցու կողքին։
Ամռանը Ռիգայում նշել են սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հնգամյակը, որը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։ Լատվիայում բնակվում է շուրջ 3000 հայ, որոնք կազմում են երկրի բնակչության 0.15 տոկոսը։ Լատվիայի հայերի կեսը բնակվում է Ռիգայում։