ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարության տարածած հաղորդագրության համաձայն` Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական։
Վարչապետի այլ հրամաններով`Արամ Անանյանն ու Գագիկ Խաչատրյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների պաշտոնից։
Աշխատանքից ազատվել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը։
Տիգրան Կարապետյանն էլ ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից։